58678 դիտում
12:09 27-03-2017
Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը 65-ամյա հետիոտնին վրաերթի ենթարկելուց հետո դիմել է փախուստի. հետիոտնը հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ մարտի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 77/1 հասցեի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 65-ամյա Սամվել Աղլամազյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 03։30-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթը կատարած վարորդին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածն աշխատում էր «ՄԵՆ» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+