211652_close_icon

Թուրքիան նոր հարկեր ու ապրանքի քանակի սահմանափակումներ է հայտարարել ռուսական գյուղմթերքների ներկրման համար

views-count3051 դիտում article-date 11:18 27-03-2017
ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ Թուրքիան ռուսական որոշ գյուղմթերքների համար նոր հարկեր է սահմանել։ Այդ մասին գրում է «Իզվեստիա» թերթը։ Համաձայն թուրքական իշխանությունների որոշման՝ մարտի 15-ից ցորենի ու եգիպտացորենի համար սահմանվել է 130% հարկ, բրնձի համար՝ 45%, բուսական յուղի համար՝ 36%։ Վճարներ են սահմանվել է լոբազգիների և այլ մթերքների համար։ ՌԴ գյուղանախարարությունում նշել են, որ որոշ ապրանքնատեսակների համար սահմանված հարկերը անտրամանաբանական են։

Նմանատիպ նյութեր