211652_close_icon

Հայաստանը մեծացրել է ռուսական գյուղմթերքների ներմուծումը. ո՞ր ապրանքներն են ամենաշատը ներմուծվում

views-count868 դիտում article-date 22:45 08-12-2025
Ըստ փարձագետների ​​գնահատականների՝ Ռուսաստանը 2025 թվականի առաջին ինն ամիսներին ԵԱՏՄ երկրներ է մատակարարել մոտ 6,2 միլիարդ դոլարի գյուղատնտեսական արտադրանք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մատակարարումների ծավալը արժեքային առումով աճել է 17%-ով, հաղրոդում է «Агроэкспорт»-ը։

Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ մատակարարվող ապրանքախմբերի շարքում արտահանումից ստացված եկամուտների առումով առանձնանում են խոզի միսը, շաքարավազը, արևածաղկի ձեթը, ցորենը և խմիչքները (ներառյալ ոգելից խմիչքը)։

Ռուսաստանից գյուղատնտեսական արտադրանք ներմուծող երկրներն են (դրամական առումով).

Բելառուսը՝ 45% մասնաբաժին

Ղազախստանը՝ 42% մասնաբաժին

Ղրղզստանը՝ 7% մասնաբաժին

Հայաստանը՝ 5% մասնաբաժին

Ռուսաստանից ներմուծման ընդհանուր ծավալը գերազանցում է 320 միլիոն դոլարը, ինչը 14%-ով ավելի է։ Հիմնական արտադրանքն են ցորենը, շոկոլադը և ալյուրով պատրաստված հրուշակեղենը, արևածաղկի ձեթը, թռչնամիսը և խոզի միսը։

Նմանատիպ նյութեր