2154 դիտում
18:38 26-03-2017
Գյուղական ամբուլատորիայում հետաքրքրվեցին ընթացող բարեփոխումներից ակնկալվող արդյունքներով
Աղավնատան բժշկական ամբուլատորիայի տնօրեն, Հանրապետության վաստակավոր բժիշկ Ալիսա Պարսամյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող Լևոն Ալթունյանին ներկայացրեց, որ բուժաշխատողները հիմնականում նույն գյուղից են։ Բժիշկներից մեկը սրտնեղեց, թե բոլորն են տեղացի։ Շողիկ Զաքարյանն էր, որ 15 տարի առաջ աշխատանքի անցնելով ամբուլատորիայում, ամուսնացել ու թե՛ գյուղը, թե՛ աշխատանք...ն իրեն սրտամոտ են։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին ուղեկցող մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շեշտեց, որ Աղավնատան նորակառույց ամբուլատորիայի բոլոր բժիշկներն են սրտացավ։
Չորս համայնքի 6 հազար բնակչությանը սպասարկող ընտանեկան բժիշկները գիտեն, թե շահառուներից ով առողջական ինչ խնդիրներ ունի և մշտական ուշադրության ներքո են պահում։ Ամբուլատորիայում հաջողությամբ են իրականացվում ինչպես իմունականխարգելիչ պատվաստումները, այնպես էլ` սկրինինգային ծրագրերը։ Երիտասարդ մայրիկներն հաճույքով են օգտվում այստեղ գործող ծնողական կրթության կենտրոնից։
Օգտվելով նախարար Լևոն Ալթունյանի ներկայությունից` ամբուլատորիայի բուժանձնակազմը հետաքրքրվեց նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերից ակնկալվող արդյունքներով։ Բժիշկները նաև նշեցին, որ ինտեգրվելով էլեկտրոնային առողջապահական համակարգին, համոզվել են, որ այն մեծ առավելություններ ունի։ Սակայն, մտավախություն ունեն, որ իրենց կողմից կատարվող աշխատանքները դրանում ամբողջ ծավալով չեն արտացոլվի։ Նախարարը վստահեցրեց, որ էլեկտրոնային համակարգը չափազանց մեծ տեղեկատվություն է պարունակելու` ընդգրկելով թե՛ կատարվող աշխատանքները, թե՛ շահառուների շարժն ու հիվանդության պատմությունը։
Հրաժեշտից առաջ նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն հայտնեց բուժանձնակազմին նվիրված աշխատանքի համար։
Նմանատիպ նյութեր
3206 դիտում
22:40 05-10-2018
Ինչպես ավելի գրավիչ դարձնել գյուղական համայնքները. անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1288 դիտում
18:25 30-04-2014
Պատգամավորները ևս վարչապետից հետաքրքրվեցին պարտադիր կուտակայինի պահումներով
9449 դիտում
14:22 22-01-2015
ԱԺ-ում պատգամավորները Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ Պերմյակովը միայնա՞կ է գործել, թե՞ ոչ
Այս բաժնից
724 դիտում
19:03 28-12-2024
Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
811 դիտում
18:28 28-12-2024
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ
1102 դիտում
18:21 28-12-2024
Ալիևի նախապայմաններն իրականություն են դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ․ Աշոտյան