211652_close_icon
views-count72166 դիտում article-date 09:41 26-03-2017

Պատգամավորության թեկնածուի հետ հանդիպումից հետո դրախտիկցիները ասում էին. «Նախկին պատգամավորները Դրախտում տված խոստումները դրժեցին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 25–ին, ռեյտինգային ցուցակով Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ծնունդով Ճամբարակցի Արամ Եգանյանը նախըտրական հանդիպումներ ունեցավ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում: Գյուղի սկզբնամասում պատգամավորի թեկնածուին ու նրա վստահված անձանց դիմավորեցին աղուհացով և մինչ կսկսվեր հանդիպումը, Ա. Եգանյանը հարգանքի տուրք մատուցեց հերոսների Խաչքարին: Հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Ա. Եգանյանը գյուղացիներին ներկայացրեց կուսակցության դիրքորոշումը առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ և հայտնեց, որ Հանրապետության Նախագահի ու վարչապետի գլխավորությամբ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնա «Առաջընթաց և անվտանգություն» կարգախոսը: Գյուղացիները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Քանի տարի պատգամավոր ենք ունեցել, բոլորը գալով մեր գյուղ՝ ասում էին, թե այնպես ենք աշխատելու օրենսդիր մարմնում, որ ձեր կյանքը դրախտի վերածենք, երևի միայն գյուղի անունը գիտեին՝ Դրախտիկ: Ընտրություններից հետո էլ նրանց երեսը չէինք կարողանում տեսնեինք: Մենք ուզում ենք, որպեսզի մեր ներկայացուցիչը ունենանք Ազգային ժողովում ու դրա հնարավորությունը Հանրապետական կուսակցությունը տվել է: Ու հիմա պետք է մեր հողուջրի մարդուն, մեր ծոցից դուրս ելածին վստահության քվե տանք ու հավատացած ենք, որ նախորդ պատգամավորների նման սուտ խոստումներ տվող չի մեր Արամը: Էդ որ գալիս, սարեր էին խոստանում, դրանք պետք է լավ իմանան, Աստծո պատգամների մեջ է մտնում նաև «Մի ստիր»-ը, իսկ նրանք անխտիր ստեցին ու հաստատ երկնային կյանքում պատասխան են տալու: Նրանց մուտքը դրախտ հաստատ փակվել է արդեն: Թող իմանան, որ դրախտիկցուն խաբելով՝ դժոխք են գնալու, վերջում կատակում էին գյուղացիները: Ճիշտ է՝ մեկ օրում, մեկ ամսում, մեկ տարում բոլոր խնդիրները չի լուծվի, բայց գոնե գիտենք, որ եթե Արամը դարձավ պատգամավոր, ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ, նրա դուռը բաց է լինելու գյուղացիների առաջ ու մենք ցանկացած խնդրով դիմելու ենք նրան՝ վստահ, որ հետամուտ կլինի, որպեսզի խնդիրները լուծվեն»: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+

Նմանատիպ նյութեր