36431 դիտում
10:46 22-03-2017
Ապրիլյան պատերազմի զինհաշմանդամները հանդիպեցին ԱԺ պատգամավորության թեկնածուի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
26-ամյա Գոհար Նավասարդյանն առաջին մարդկանցից մեկն է, ում Ապրիլյան պատերազմում վիրավորված մեր զինվորները, կռվից հետո ուշքի գալով և աչք բացելով, տեսել են մեր զինվոական հոսպիտալներում: Նա բոլորի ընկերն է: Նրա կենսուրախությունն ու կյանքի ռիթմը, շուտափույթ ապաքինվելու և կրկին հասարակության լիարժեք անդամը դառնալու խթան են հանդիսացել շատ ու շատ ծանր վիրավորների և զինհաշմանդամների համար, քանի որ հենց նա նույնպես հաշմանդամ է:
Այսօր նա ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորության թեկնածուներից մեկն է, քանի որ ցանկանում է իր ընկերների շահերը պաշտպանել և խնդիրների մասին բարձրաձայնել ամենաբարձր ատյաններում և կազմավորվող Ազգային ժողովում մշտապես ներկայացնել հաշմանդամների շահերը:
Մարտի 21-ին «Փյունիկ» հաշմանդամների միությունում Գ. Նավասարդյանը կրկին հանդիպեց 2016-ի Ապրիլյան պատերազմի մասնակից զինհաշմանդամների հետ, սակայն արդեն որպես ԱԺ պատգամավորության թեկնածու և ծանոթացավ նրանց հուզող հարցերի և առաջարկների հետ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Ապրիլյան պատերազմում իր ոտքը կորցրած զինծառայող Արման Ավետիսյանը խոստովանեց, որ Գոհարն իր համար նոր կյանք վերադառնալու մեծ ոգեշնչման աղբյուր է հանդիսացել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Գ. Նավասարդյանը նշեց, որ հաջորդ Ազգային Ժողովում կարող են հայյտնվել հենց Ապրիլյան պատերազմի մեր զինհաշմանդամները, նրանք, ովքեր չեն զլանա և գործի կդնեն իրենց ներուժը և այդպիսի ակտիվիստներից մեկն էլ հենց Արման Ավետիսյանն է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+