211652_close_icon
views-count41696 դիտում article-date 11:16 24-03-2017

Պատգամավորության թեկնածուի հետ հանդիպումից հետո ընտրողներն ասում էին. «Նա հաստատ կգործի ի բարօրություն ժողովրդի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 23-ին, Երևանի Աջափնյակ, Դավիթաշեն և Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Տավրոս Գևորգյանն իր հերթական հանդիպումն անցկացրեց Աջափնյակ համայնքի բնակիչների հետ։ Պատգամավորության թեկնածուն ընտրողներին ծանոթացրեց իր նախընտրական ծրագրերին՝ շեշտը դնելով, առաջին հերթին, երկրի տնտեսական աճին առնչվող խնդիրներին, դրանց լուծմանը, ինչի շնորհիվ էլ կստեղծվեն նոր աշխատատեղեր ու կբարելավվի բնակչության կենսակերպը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորության թեկնածուի հետ հանդիպման եկած բնակիչներն ասում էին. «Չենք կարող չհավատալ Տ. Գևորգյանի առաջարկած ծրագրերին և այն ընդունում ենք մեծ ոգևորությամբ ու հավատով՝ վստահ լինելով, որ եթե նա ստանա մեր քվեն, ապա մեզ հուսախաբ չի անի, ինչպես, որ որոշ պատգամավորներ։ Ամենակարևորը՝ վստահ ենք, որ նա իր հողն ու ջուրը սիրող անձնավորություն է ու հաստատ ի վիճակի կլինի մեր քվեն ստանալու դեպքում գործել ի բարօրություն ժողովրդի»։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր