211652_close_icon
views-count7204 դիտում article-date 21:50 25-03-2017

Ավտոմեքենային ապօրինաբար տիրացել և խոշոր չափերի վնաս է պատճառել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 10.15-ին, ՔՀԳՎ է ներկայացել 1995 թ. ծնված Գ. Վանեսյանը։ Նա մարտի 2-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 183 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, որը խոշոր չափերի վնաս է պատճառել): Խափանման միջոցը՝ կալանք: Գ. Վանեսյանը հանձնվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին:

Նմանատիպ նյութեր