Եվրամիության 27 անդամ երկրները գագաթնաժողովի ավարտին հռչակագիր են ստորագրել
Հռոմում այսօր տեղի ունեցած Եվրամիության անդամ պետությունների առաջնորդները ստորագրել են հռչակագիր՝ ԵՄ-ի մարտահրավերների ու առաջնահերթությունների մասին։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
Գագաթնաժողովը տեղի է ունեցել Հռոմի Պահպանողականների պալատում։ Փաստաթուղթը դարձել է հանդիպման /որը նվիրվել է Հռոմի պայմանագրի կնքման 60-ամյակին/ գլխավոր ամփոփիչ արդյունքը։
Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն, ում դիրքորոշումը հանդիպման գլխավոր ինտրիգն է եղել, համաձայնագիրը ստորագրելու ժամանակ մի քանի վայրկյան պահել է գրիչը, իսկ հետո ստորագրելով այն՝ թափահարել է ձեռքերն ու ժպտացել։