Լեհաստանը չի ստորագրել Եվրամիության գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը
Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն՝ որպես բողոքի նշան Եվրախորհրդի նախագահի պաշտոնում Դոնալդ Տուսկի վերընտրվելու դեմ, հրաժարվել է ստորագրել Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող փաստաթուղթը, հաղորդում է Ria Novosti-ն։
«Աջակցությունը ստացված է, սակայն դա ինչ-ինչ պատճառներով չի հանդիսանում կոնսենսուսի առարկա»,-ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետը հայտարարել էր, որ իր երկիրը չի աջակցում այդ փաստաթղթին։ Շիդլոն նշել էր, որ ըստ Եվրամիության օրենքների, եթե գագաթնաժողովի մասնակիցներից որևէ մեկը չի ընդունում եզրակացությունը, ապա գագաթնաժողովը պետք է համարվի չկայացած։