ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները ստորագրել են հռչակագիր՝ սուպերբակտերիաների դեմ պայքարի մասին
                        ՄԱԿ-ի 71-րդ նստաշրջանում կառույցի անդամ բոլոր 193 պետությունները ստորագրել են հռչակագիր, որով պարտավորվում են միջոցառումներ ձեռնարկել՝ դեղամիջողների նկատմամբ կայունությոն ցուցաբերող սուպերբակտերիաներից  աշխարհն ազատելու ուղղությամբ, տեղեկացնում է BBC-ն։
Աշխարհի բժիշկներն արդեն այդ հռչակագիրն անվանել են բեկումնային։ Նրանց կարծիքով, եթե երկրներին հաջողվի չշեղվել հռչակագրի կետերի իրագործումից, ապա աշխարհում տարեկան 700 հազարով ավելի քիչ մարդ կմահանա։ 
Նոր փաստաթուղթը ՄԱԿ-ի պատմության մեջ ընդունված թվով 4-րդ համաձայնագիրն է, որը վերաբերում է առողջությանը։ Իսկ մինչ այդ 2001 թվականին ընդունվել է հռչակագիր՝ ՁԻԱՀ-ի, 2011 թվականին՝ ոչ վարակիչ հիվանդությունների և 2011 թվականին՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարի մասին հռչակագրերը։ 
Այժմ երկրներն ունեն 2 տարի, որպեսզի համատեղ արդյունավետ ծրագիր մշակեն սուպերբակտերիաների դեմ պայքարելու համար։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

