211652_close_icon
views-count2301 դիտում article-date 19:29 16-10-2016

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր է ստորագրվել

ԲՐԻԿՍ երկրների առաջնորդները գագաթնաժողովի ժամանակ Սիրիայի վերաբերյալ հռչակագիր են ստորագրել, հայտնում է RIA Novosti-ն: ԲՐԻԿՍ-ի երկրները կոչ են արել Սիրիայում իրավիճակի խաղաղ լուծում երկխոսության միջոցով՝ ԴԱԻՇ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շարունակման պայմաններում: Նրանք առաջարկել են ընդունել ահաբեկչության և դրա ֆինանսավորման դեմ պայքարի համակողմանի մոտեցում՝ միջազգային իրավունքի հիման վրա: ԲՐԻԿՍ երկրների առաջնորդները նաև միջազգային հանրությանը կոչ են արել արագացնել ՄԱԿ-ում համապարփակ կոնվենցիայի ընդունումը ահաբեկչության մասին: ԲՐԻԿՍ-ի ղեկավարները դատապարտել են միակողմանի ռազմական ներխուժումը և տնտեսական պատժամիջոցները: Նշվում է, որ 2017 թվականին ԲՐԻԿՍ-ի 9-րդ գագաթնաժողովը կանցկացվի Չինաստանում:

Նմանատիպ նյութեր