Մահացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Յոհան Կրոյֆը. տեսանյութ
Այսօր 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆը:
Ֆուտբոլի պատմության մեջ ամենահայտնի խաղացողներից մեկի մահվան պատճառ է դարձել թոքերի քաղցկեղը:
Կրոյֆը իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Այաքսում» և «Բարսելոնայում»: Հոլանդիայի 9-ակի չեմպիոն է, Չեմպիոնների Լիգայի 3-ակի հաղթող, Իսպանիայի չեմպիոն, Հոլանդիայի հավաքականի կազմում 1974թ. աշխարհի փոխչեմպիոն, «Ոսկե գնդակի» եռակի տիտղոսակիր:
Որպես մարզիչ Կրոյֆը «Այաքսի» հետ նվաճել է Գավաթակիրների Գավաթը, «Բարսելոնայի» հետ 4 անգամ նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումը և մեկ անգամ կատալոնացիների հետ հաղթել Չեմպիոնների լիգայում:
Կրոյֆը անզուգական տեխնիկայի և բարձրակարգ դիսպետչերի անգերազանցելի վարպետ էր: Հենց նրա անվան հետ է կապվում տոտալ ֆուտբոլի հայտնությունը, որի հետ էին կապված հոլանդական ֆուտբոլի մեծ հաջողությունները 1970-ական թվականներին: Ֆուտբոլի զարգացման գործում ամենամեծ ավանդ ունեցած գործիչներից մեկն է: