Փրկարարները հեռացրել են կամրջից կախված սառցալեզվակները
Մարտի 22-ին, ժամը 13:16-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի քաղաքային գերեզմանատան մոտակայքում գտնվող կամրջից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները (մոտ 6 գմ):