2188 դիտում
20:45 22-03-2017
Մենք դիտարկում ենք միայն ընթացող բանակցությունները, բայց ոչ դրանց բովանդակային մասը. Շիրակ Թորոսյան
Արցախի հարցում ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը նույն տեսլականը չունեն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ՀՀԿ պատգամավորի թեկնածու Շիրակ Թորոսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Տեր-Պետրոսյանը [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/22/1062213/]հեռուստահարցրույցի[/url] ժամանակ անդրադարձել էր Արցախի հարցի կարգավորման ընթացքին և Կոնգրես-ՀԺԿ դաշինքի քաղաքական պլատֆորմին:
Դիտարկմանը, թե Տեր-Պետրոսյանը նշել էր, որ բոլոր իշխանություններն էլ բանակցային նույն գործընթացն են տանում՝ Թորոսյանը նշեց.
«Նրանք նույն բանակցությունները չեն տանում, պարզապես վարում են բանակցություններ: Սա է ընդհանրականը: Ե՛վ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ այսօր վարվում են բանակցություններ: Դրանք մեկ ակտիվանում են, մեկ պասիվանում, մեկ սառում՝ կախված Ադրբեջանի վարքագծից: Հատկապես վերջին շրջանում ականատես եղանք ապրիլյան քառօրյային, այս առումով, մենք դիտարկում ենք միայն ընթացող բանակցությունները, բայց ոչ դրանց բովանդակային մասը»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
433 դիտում
19:35 30-04-2024
Երևանը պատրաստ է ներդրում ունենալ Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու գործում