211652_close_icon
views-count2431 դիտում article-date 20:39 22-03-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Էկոկենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանը ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու նպատակով: Էկոկենտրոնում իրականացվող միջդիսցիպլինար հետազոտություններն ուղղված են տարածքների էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատմանը, էկոլոգիական ռիսկերի որոշմանը և բնական ռեսուրսների կառավարման գործընթացների օպտիմալացմանը: Էկոկենտրոնը հագեցած է ժամանակակից անալիտիկ-լաբորատոր սարքավորումներով, համակարգչային բազայով և գեոսերվերով: ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի միջառարկայական խմբերի համատեղ աշխատանքի արդյունքում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ունեն կարևոր նշանակություն գյուղատնտեսության կարևորագույն խնդիրների լուծման համար, այդ թվում` կայուն ագրոպարենային համակարգերի ձևավորման մոդելների մշակում, սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատում, գյուղատնտեսական հողահանդակների քիմիական անվտանգության գնահատում, ՀՀ գյուղատնտեսության մեջ Global GAP միջազգային ստանդարտների ներդրում` գյուղմթերքի արտահանման ապահովման նպատակով, և այլն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի կենտրոնը մեկշաբաթյա ժամկետում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնի փաթեթ JIC համակարգի կիրառման հնարավորությունների և ծառայությունների մատուցման ծրագրի վերաբերյալ` քննարկելու գյուղատնտեսության արդիական խնդիրների լուծման համար դրա կիրառման հարցը: Էկոատմոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լիլիթ Սահակյանն անդրադարձ է կատարել Հայաստանում գյուղատնտեսական հողերի աղտոտվածության խնդրին, ներկայացրեել հողերի աղտոտվածության արդյունքները և ծրագրի առավելությունը: Տեղեկացնելով, որ կենտրոնը հետազոտություններ է իրականացնում նաև Արցախի Հանրապետությունում` Լիլիթ Սահակյանը հավելել է, որ հողերի աղտոտվածության տեսանկյունից Ստեփանակերտը աշխարհի ամենամաքուր շրջաններից մեկն է: Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը ներկայացրել է կենտրոնի հնգամյա գործունեության ձեռքբերմումներն ու արդյունքները, մասնավորապես, միջազգային դրամաշնորհների` Իտալիայի կառավարության կողմից կարողությունների զարգացման Կենսաէներգետիկայի և կերերի որակի բաժնի պետ Բագրատ Մեժունցն իր հերթին ներկայացրել է գյուղատնտեսական կերահանդակների կենսազանգվածի, մասնավորապես, արոտավայրերի սննդարարության գնահատումը, հերթափոխ արածեցման ժամանակակից մեթոդները: Ամփոփելով այցի արդյունքները` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է կենտրոնի սերտ համագործակցության կարևորությունը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության ծառայության և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ` ոլորտում առկա խնդիրների հայտնաբերման և լուծման նպատակով: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր