211652_close_icon
views-count1594 դիտում article-date 15:30 24-12-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ամփոփել է 2014 թվականի արդյունքները գյուղատնտեսության ոլորտում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ամփոփեց 2014 թվականի արդյունքները գյուղատնտեսության ոլորտում: Ստորև ներկայացվում է նախարարի ելույթը: *** ՀՀ գյուղատնտեսութան ոլորտում 2014 թվականին գրանցվել են դրական տեղաշարժեր։ ՀՀ ազ­­­­­գային վիճակագրական ծառայության ընթացիկ օպերատիվ տվյալներով 2014 թվա­կանի հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության համախառն արտա­դրանքի արժեքը կազ­մել է 920.7[1] մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակա­հատվածի ցուցանիշը 6.5%-ով: Շարունակվել են դրական տեղաշարժերը հողային ռեսուրսների, մաս­նա­վորապես՝ վարելահողերի օգտագործման բնագավառում։ Վարելահո­ղերի նպա­տա­կա­յին օգտագործման մակարդակը 2014 թվականին կազմել է 74.2%, նախորդ տարվա 71%-ի դի­մաց: Գյուղա­տնտեսության ոլորտում տնտեսավարողների ջանքերի և իրակա­նացված մի շարք պետական աջակ­ցության ծրագրերի արդյունքում գյուղա­տնտե­սության արտադրության ծավալների ավելացումը հանգեցրել է ՀՆԱ-ի մեջ գյուղա­տնտե­սության ոլորտի տեսակարար կշռի որոշակի ավե­լացմանը։ Բուսաբուծություն 2014 թվականի գյուղա­տնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 332.7 հազար հա, նախորդ տարվա 318.1 հազար հա-ի դիմաց: Ցանքատարածություն­ներն ավելացել են 14.6 հազար հա-ով։ Նախադրյալներ են ստեղծվել առաջիկա տարի­ներին նշված միտումը շարունակելու ուղղությամբ։ 2014 թվականի հուն­վար-հոկտեմբեր ամիսներին բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 558.05 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 6.3 %-ով։ 2014 թվականին, ըստ օպերատիվ տվյալների, գրանցվել է գրեթե բոլոր (բացառությամբ պտղի, որը հետևանք էր աննախադեպ ցրտահարության պատճառած կորուստների, հատկապես ծիրանի՝ նախորդ տարվա 88․9 հազ տոննայի դիմաց այս տարի ստացվել է 14․9 հազ տոննա) մշա­կա­բույսերի համախառն արտադրանքի աճ: Առավել մեծ աճ է ապա­հով­վել հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի, մասնավորապես ցորենի արտա­դրության բնա­գա­վառում: Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի բերքատվությունը, ըստ օպերատիվ, տվյալների կազմել է 31.4 ց/հա, նախորդ տարվա 30.8 ց/հա-ի դիմաց: Ինչ վերաբերում է ցորենին, ապա բերքատվությունը կազմել է 32 ց/հա, նախորդ տարվա 31.3 ց/հա-ի դիմաց: Նշվածի հետ մեկտեղ բարձրացել է ցորենի ինքնաբավության մակարդակը: 2012թ.` 32.9 %, 2013թ.` 46.8 %, իսկ 2014թ. գնահատվում է շուրջ 51 %: Ներկայացված տվյալները վկայում են վերջին տարիներին հացահատիկային տնտեսության ինտենսիվ զարգացման մասին: Անասնապահություն 2013 թվականին անասնաբուծության ոլորտում կատարված դրական տեղաշարժերը նախադրյալներ ստեղծեցին 2014 թվականի անցած ամիսներին նախորդ տարվա համեմատությամբ արձանագրելու բարձր ցուցանիշներ թե անասնագլխաքանակի, և թե անասնաբուծական մթերքների արտադրության և իրացման ծավալների ավելացման առումով: 2014 թվականի տասն ամիսների ընթացքում արձանագրվել է կենդանական ծագման մթերքների արտադրության նկատելի աճ: 2014 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում արտադրվել է շուրջ 92 հազար տոննա միս, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 9 հազար տոննայով կամ 11.2 տոկոսով: Կաթի արտադրությունը կազմել է 646 հազար տոննա, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 39 հազար տոննայով կամ 6․4 տոկոսով, իսկ ձվի արտադրությունը կազմել է շուրջ 580 մլն, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 19 մլն-ով կամ 11 տոկոսով: 2014 թվականի հուն­վար-հոկտեմբեր ամիսներին անասնապահության համախառն արտադրանքը կազմել է 284 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 7 %-ով։ Անասնաբուծության խթանմանը նպաստել են վերջին տարիներին իրա­կանացվող մի շարք պետական ծրագրերը: Մասնավորապես, <<Տավարա­բուծության զարգացման ծրագիրը>>: Զգալի առաջընթաց է նկատվում ոչխարաբուծության ոլորտում: Ոչխարների արտա­հանումը լուրջ խթան է ոլորտի զարգացման համար, և այդ նպատակով նախարարությունը շարունակում է հետևողական աշխատանքները ոչխարների արտահանման ծավալներն ավելացնելու և ոչխարների մորթի համար նախատեսված ժամանակակից սպան­դանոցները շահագործելու ուղղությամբ: 2014 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ արտահանվել է 131 հազար գլուխ մանր եղջերավոր` 2013թ. նույն ժամանակահատվածի 107 հազար գլխի դիմաց: Հանրապետությունում անասնաբուծության զարգացմանը նպաստել է «Համայնքների գյուղա­տնտե­սական ռեսուրս­ների կառա­վարման և մրցու­նա­կության» ծրա­գիրը: Ծրագրի նպատակն է աջակ­ցել անաս­նապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռնային և սահմանա­մերձ հա­մայնքներին՝ հեռագնա արոտների անցանելիության ապահովման, ջրար­­բիացման, դեգ­րադացված արոտների վերականգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերա­մշակման կարողու­թյունների ստեղծման միջոցով։ Համայնքներում ստեղծելով արոտ­օգտագործողների սպա­ռողական կոոպերա­տիվ­ներ՝ խորհրդատվական համա­կար­գի միջոցով աջակցություն կցուցաբերվի նորա­րարական տեխնոլոգիաների ներդրմանը, անասնաբուժական և տոհ­մային աշխատանքների բարելավմանը։ Ծրագրի իրականացման ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները. · Արդյունավետ պլանավորման և ֆինանսական ռեսուրսների տնտեսման շնորհիվ ծրագիրն իրականացվել է նախատեսված վեց մարզի (Արագածոտն, Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք) 55 համայնքի փոխարեն 87 համայնքում, · 6 մարզի 90 համայնքում հիմնադրվել են «Համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» հանձնաժողովներ և «Համայնքի արոտօ­գտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, իսկ աշխատանքներն իրականացվում են 87 համայնքում, · 6 մարզի 68 գյուղական համայնքի արոտներում կառուցվել են` - 158 կմ ջրարբիացման (կենդանիներին խմելու ջրով ապահովման) համակարգեր, - տեղադրվել է 204 խմոց, որով ջրարբիացվել է շուրջ 101 հազ. հա արոտ, - բարելավվել է դեպի արոտներ տանող շուրջ 49.3 հազ. մ2 ճանապարհ, 12 համայնքի արոտներում կառուցվել է շուրջ 8.1 հազ. մ2 փարախ և 12 կացարան հովիվների համար: · 6 մարզի 71 գյուղական համայնքում ստեղծված կոոպերատիվներին տրամադրվել է 481 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից` 122 միավոր տրակտոր և 359 միավոր` այլ գյուղգործիքներ: Ծրագրի իրականացման արդյունքում գրանցվել է շուրջ 15 % կաթնատվության աճ և շուրջ 12% քաշաճ: Ընդհանուր առմամբ, ըստ օպերատիվ տվյալների, հանրապետությունում 2014թվականին կովերի կաթնատվության աճը գնահատվում է շուրջ 106 կգ, մեկ կովի կաթնատվությունը կանխատեսվում է հասցնել 2160 կգ-ի` նախորդ տարվա 2054 կգ-ի դիմաց: Լուրջ ձեռքբերումներ արձանագրվեցին նաև վերամշակման ոլորտում: Ընթացիկ տարվա դեկտեմբերի 19-ի դրությամբ հանրապետության շուրջ 50 վերամշակող խոշոր ընկերություններ մթերել են ընդհանուր առմամբ 230 հազար տոննա պտուղբանջարեղեն և խաղող, այդ թվում` 34 հազար տոննա բանջարեղեն (որից` 23 հազար տոննա լոլիկ), 14 հազար տոննա պտուղ և 184 հազար տոննա խաղող, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 35 մլրդ դրամ: Ընդ որում, նախորդ տարվա համեմատությամբ այս տարի մթերման ծավալն ավելացել է 8.2 հազար տոննայով (3.6 %), իսկ մթերման գները` 4-11 %-ով: Հանրապետությունում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման գործընթացը խթանելու նպատակով մշակվել է <<Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, որը կարգավորելու է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման և այլ հարաբերություններ: Նախագիծը միջազգային փորձաքննության արդյունքում լրամշակվել է և ներկայումս քննարկվում է շահագրգիռ մարմինների հետ: Գյուղատնտեսության տեխնիկական հագեցվածության մակարդակը բարձրացնելու նպատակով նախարարության նախաձեռնությամբ բելառուսական ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում 2013-2014 թվականներին ներկրվել և ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով ուղղակի վաճառքի և լիզինգային եղանակով շուկայականից զգալի ցածր գներով տնտեսավարող սուբյեկտներին է տրամադրվել 288 <<ՄՏԶ 82.1>> մակնիշի տրակտորներ, ինչպես նաև 130 միավոր գյուղատնտեսական տարբեր գործիքներ: Գյուղատնտեսության ոլորտում ձեռքբերումների և իրականացված աշխատանքների հետ մեկտեղ առավել շատ են խնդիրները: Մասնավորապես, 2015 թվականին քաղաքականությունն ուղղվելու է հետև­յալ առաջնահերթ խնդիր­ների լուծմանը. · Առանձնակի կարևորվելու է գյուղատնտեսության հիմնական ռեսուրս­ների, մասնավորապես հողային ռեսուրսների նպատակային և արդյունա­վետ օգտագործումը, ցանքատարածությունների<

Նմանատիպ նյութեր