211652_close_icon
views-count3041 դիտում article-date 13:28 22-03-2017

Հարկադիրում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում: Ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Արկադի Բաբոյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի տեղակալի պաշտոնին: Մեկ այլ հրամանով Շիրակի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Էդուարդ Կարախանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետի պաշտոնին: Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Արտակ Հանեսյանը նշանակվել է Լոռու մարզային բաժնի պետի տեղակալի պաշտոնին, իսկ Լոռու մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Արմեն Արոյանը նշանակվել է Լոռու մարզային բաժնի Ստեփանավան-Տաշիր տարածաշրջանի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Տիգրան Հակոբյանը նշանակվել է Աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Նմանատիպ նյութեր