1694 դիտում
16:11 25-01-2014
ԴԱՀԿ-ում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ:
Մասնավորապես, ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Մինասյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզային բաժնի պետ: Վերջինիս պաշտոնում նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արմեն Հարությունյանը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Լևոն Բալյանը նշանակվել է նորաստեղծ՝ Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետ: Վերջինիս պաշտոնում նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Թորոսյանը: Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Ազիզյանը:
Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության կապիտան Սարգիս Կարապետյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ, արդարադատության մայոր Ալեքսանդր Մուշեղյանը՝ Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի պետ, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Վարդանյանը՝ Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Հովհաննիսյանը՝ Ավան և Նոր-Նորք բաժնի պետ, Երևան քաղաքի Էրեբունի Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հակոբ Քոսյանը՝ Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ, Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Արտաշեսյանը՝ Սյունիքի մարզային բաժնի պետ:
Տավուշի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության կապիտան Արմեն Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գոռ Ղազարյանը նշանակվել է Վայոց ձորի մարզային բաժնի պետ:
Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով արդարադատության կապիտան Սերգեյ Վարդանյանը նշանակվել է ծառայության ընդհանուր բաժնի պետ:
Նմանատիպ նյութեր
1752 դիտում
15:44 27-01-2015
ԴԱՀԿ-ում կադրային փոփոխություններ են կատարվել
4018 դիտում
14:42 13-01-2017
ԴԱՀԿ-ում կադրային փոփոխություններ են իրականացվել
3886 դիտում
12:44 10-01-2017
ՀՀ գլխավոր դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
Այս բաժնից
1618 դիտում
17:56 25-12-2024
«Ալրաղացի Լյովիկ» մականվամբ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
1189 դիտում
17:53 25-12-2024
Նիկոլ Փաշինյանին անիծելու համար գյումրեցի ընդդիմադիր գործիչը կկանգնի դատարանի առաջ. Առավոտ