211652_close_icon
views-count20630 դիտում article-date 22:22 21-03-2017

Կնոջ դերն իր համայնքի խնդիրների լուծման գործում անհրաժեշտություն է. Կարինե Ղուկասյան

«Կարծում եմ, որ հենց կին գործիչները, և կապ չունի` որ քաղաքական ուժն են ներկայացնում, պետք է բարձրացնեն կանանց ներգրավվածության խնդիրը: Կանանց ներուժը պետք է գնահատվի և որպես հավասարը հավասարի դիտարկվի: Չեմ կարծում, որ այսօր Հայաստանում կանայք պատրաստ չեն, օրինակ` նախարար, գյուղապետ կամ քաղաքապետ լինել, պատրաստ են, սակայն տղամարդիկ դա չեն ուզում ընդունել: Այսօր Հայաստանում աշխատող կանանց զգալի մասն է իրենց ընտանիքները պահում: Մեր կանայք և կիրթ են և տեսնում են այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն` սկսած ամենապարզ կենցաղային հարցերից: Այսօր մենք ունենք տնտեսական թույլ, չզարգացած գյուղեր, որոնք ոտքի կանգնեցնելու կանանց ռեսուրսը պետք է օգտագործվի: Ես կարծում եմ, որ եթե մեր կուսակցություններում ավելի շատ կանայք լինեն, գուցե իրավիճակն այսքան վատը չլիներ, որովհետև կնոջ մտածելակերպն այլ է, նա միասնության ու համերաշխության է ձգտում, իսկ տղամարդկանց մոտ ռիսկայնությունն է ավելի բարձր: Թեև իշխանության համակարգում կոռուպցիոն ռիսկերը իրականում սահմաններ չունեն` կին թե տղամարդ, ընտրակեղծարարությունները տղամարդիկ հիմնականում կանանց ձեռքով են կատարում, այտուհանդերձ, կնոջ դերն իր համայնքի խնդիրների լուծման գործում անհրաժեշտություն է»: [b]Կարինե Ղուկասյան Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ, «Հույս Հայաստանի համար» բարեգործական կլինիկայի բժիշկ, կաթնամթթերքի արտադրության սեփականատեր[/b]

Նմանատիպ նյութեր