211652_close_icon
views-count1750 դիտում article-date 12:36 21-03-2017

«Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով միջազգային ֆորում Երևանում

Խոսքի ու մամուլի ազատությունը ու դրանց շարունակական զարգացումը այն արժեքներն են, որոնք առաջնային են ժողովրդավարական գործընթացների համատեքստում։ Բոլորս ձգտում ենք, որ այդ ազդեցությունը զարգանա ու դառնա մեր կյանքի անբաժանելի մաս: Այս մասին այսօր WCFDavos/Yerevan ֆորումում հայտարարեց APRA-ի նախագահ Արա Սաղաթելյանը: Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) հետ մարտի 21-22 Երևանում կազմակերպել է WCFDavos/Yerevan երկօրյա ֆորում «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով: Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի նախագահ Յանինա Դուբեյկովսկայան ողջույնի խոսքում նշեց. «Այս տարի Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորումը տեղի ունեցավ Ժնևում՝ լինելով ավելի երկար և ինտենսիվ: Շատ ոգևորված ենք այն փաստով, որ հնարավորություն ունեցանք ֆորումի տարածաշրջանային նիստերից մեկը կազմակերպվել նաև Երևանում»: Երկօրյա ֆորումը համախմբում է մեծ թվով պատվիրակների և հսկայական առցանց լսարանի ամբողջ աշխարհից՝ PR խորհրդատվական ընկերությունների սեփականատերեր կամ ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, կորպորատիվ հարցերի, մարքեթինգի, միջազգային հարաբերությունների, մեդիայի հմուտ մասնագետներ, բլոգերներ, պետական պաշտոնյաներ և առաջատար նորարարական կենտրոնների գիտնականներ:

Նմանատիպ նյութեր