211652_close_icon
views-count2374 դիտում article-date 18:47 27-06-2024

OVIO- ի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով «DC24» համաժողովը

Հունիսի 26-ին OVIO ընկերության նախաձեռնությամբ անցկացվեց «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների
մշակման կենտրոնների զարգացում» խորագրով «DC24» համաժողովը։

Հաշվի առնելով աճող տեխնոլոգիական պահանջներից բխող թվային տրանսֆորմացիայի անհրաժեշտությունը,
միջազգային տեխնոլոգիական միտումներին հետևելու և համապատասխանելու կարևորությունը, Տվյալների մշակման կենտրոնների և դրանցում գործարկվող ամպային տեխնոլոգիաների դերը, տեղեկատվական անվտանգության կարևորությունը պետական և մասնավոր հատվածի համար՝ համաժողովի շրջանակում տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռվեց ներկայացնել սեփական փորձն ու տեսլականը Հայաստանը տեխնոլոգիապես այլ մակարդակ տեղափոխելու հարցում։

«Տվյալների ծավալի աճով պայմանավորված՝ առաջ են գալիս նոր մարտահրավերներ։ Պետական և մասնավոր հատվածի համար կարևորագույն բաղադրիչ է դարձել կիբերանվտանգությունը, տվյալների պահպանման հուսալիությունը ու այլ նոր տեխնոլոգիական լուծումները։

Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները։ Մենք բոլորովին վերջերս գործարկել ենք տարածաշրջանում ամենախոշոր Տվյալների մշակման կենտրոնը և կարևորում ենք ոլորտի
մասնագետների և շահագրգիռ կազմակերպությունների մոտեցումները և կարիքները։

OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնն արդեն իսկ հսկայական ներուժ ունի․ 210-ից ավելի սերվերային պահարան,
սնուցում երկու անկախ ենթակայանից, 2  ՄգՎ հզորություն, ISO 27001, 27017, 27018, PCI DSS և
TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխանություն։» - նշեց OVIO ընկերության
գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Համաժողովի ընթացքում OVIO-ն և ցանցային հասանելիության լուծումներով հայտնի QRATOR LABS
միջազգային ընկերությունը ստորագրեցին համագործակցության պայմանագիր՝ միավորելով սերտիֆիկացված Տվյալների մշակման կենտրոնի ու ամպային լուծումների մատակարար OVIO-ի և սեփական գեո-բաշխված ֆիլտրման ցանցի բազայի վրա հիմնված ցանցային անվտանգության ամպային ծառայությունների մատակարար QRATOR LABS-ի լայն և համապարփակ լուծումները։

Համաժողովի շրջանակում խոսնակները հանդես եկան տարբեր թեմաներով․ OVIO-ի՝ Տվյալների մշակման կենտրոնի
ամպային ծառայությունների կիրառությունը և դերը պետական և մասնավոր սեկտորի համար, պետության և բիզնեսի թվային վերափոխման դինամիկան, Տվյալների մշակման կենտրոնների համաշխարհային միտումները, ամպային ծառայությունների մատակարարների կողմից օգտագործվող տեխնոլոգիաների իմացության կարևորությունը, կիբերանվտանգությունը և այլն։

Համաժողովին մասնակցեցին և ելույթով հանդես եկան ՀՀ Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրենը, Կենտրոնական Բանկի Տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ղեկավարը, Uptime և Lenovo համաշխարհային կազմակերպությունների ներկայացուցիչները և այլոք։ Հարկ է նշել, որ OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնում տեղակայված են տվյալների պահպանման համակարգերի աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկի՝ Lenovo-ի սարքավորումները։ Այս համագործակցությունն ու ինտեգրումն ապահովում է բարձր արդյունավետություն և հուսալիություն Տվյալների մշակման կենտրոնի հաճախորդների համար:

Նմանատիպ նյութեր