Ֆորում՝ «Մեդիա և տեղեկատվական անվտանգություն» խորագրով
                        Ապրիլի 10-ից 11-ը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվում է «Մեդիա և տեղեկատվական անվտանգության» ֆորում, որը տեղի կունենա  Ծաղկաձորում: 
Միջոցառումը նախատեսված է լրատվամիջոցների և մեդիա ոլորտում ներգրավված այլ ներկայացուցիչների համար: Միջոցառմանը հատուկ թեմաներով ելույթ կունենան ներկայացուցիչներ ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ ոստիկանությունից, ինչպես նաև փորձագետներ մեդիա ոլորտից:  
Ներկայացվող և քննարկվող թեմաները կվերաբերեն տեղեկատվական, համացանցային, կիբեռ և այլ մեդիա միջոցների անվտանգությանը և մի շարք այլ խնդիրներին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

