Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ դժկամությամբ է վերադարձել ԱՄՆ-ից. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ դժկամությամբ է վերադարձել ԱՄՆ-ից, քանզի մեջը վախ է մտել, որ իր անվտանգությունը ապահովված չէ և կարող է, այսպես կոչված, «սրբազան զոհ» դառնալ՝ հետընտրական բուռն փողոցային ալիք ստանալու համար։
Սակայն, մեր աղբյուրի վկայությամբ, նրան կանգնեցրել էին դաժան երկընտրանքի առաջ՝ կա՛մ վերադառնում է կամովին, կամ հրապարակվում են այնպիսի «կոմպրոմատներ», որ մեծ կդառնա նրան ԱՄՆ-ից «դեպորտ» անելու հավանականությունը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]