Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը չի փակվի. Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ում դոնորներ է գտել. Հրապարակ
«Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը կվերադառնա բնականոն աշխատանքի, Կենտրոնի վաճառքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը՝ երեկ ասել է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը: 1994-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած այս կառույցը կանգնած էր ֆինանսական խնդիրների և փակման վտանգի առջև՝ ԱՄՆ-ում Կենտրոնի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դադարեցրել էր ՌԱՀՀԿ ֆինանսավորումը։
Լուրեր կային, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է 1.5 մլն դոլարով վաճառել Կենտրոնի շենքը:
Փորձագետները վերջին ամիսներին լքել էին Կենտրոնը, մնացել էին միայն տեխնիկական աշխատողները։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել էր ԱՄՆ՝ նաև ՌԱՀՀԿ-ի համար դոնորներ փնտրելու: Նա վերադարձել է ուրախ լուրով»,-գրում է «Հրապարակ»-ը:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: