Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ոչ միայն ԲՀԿ առաջնորդի, այլև Ռոբերտ Քոչարյանի հետ․ Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է․ «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ մեծ հարցականի տակ է այդ կուսակցության մասնակցությունը ոչ իշխանական «քառյակի» ձևաչափին։ Բանն այն է, որ կուսակցությունում լուրեր են տարածվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ոչ միայն ԲՀԿ առաջնորդի հետ, այլև սեպարատ հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։
Ինչևէ, բացառված չէ, որ առաջիկայում կամ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի համագործակցությունը «քառյակի» շրջանակներում, կամ բանը հասնի «Ժառանգության» պառակտմանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։