2934 դիտում
10:47 21-03-2017
Հեռուստաբանավեճերը չեն ընթանա ցուցակային «համարժեքով». «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր հանգուցալուծում է ստանում Արմեն Աշոտյան-Նիկոլ Փաշինյան հեռակա «պոլեմիկան»` հեռուստաբանավեճերին առնչվող: Հիշենք` ՔՊ վարչության անդամ, «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Արմեն Աշոտյանին հեռուստաբանավեճի առաջարկ էր արել:
Աշոտյանն ասել էր, որ չի ցանկանում նպաստել «Ելքին»` յոթ տոկոսի շեմը հաղթահարելու հարցում, բայց եթե աջակցություն շատ է անհրաժեշտ, կարող են «միասին մտածել», ապա հավելել էր, որ ճիշտ կլինի ցուցակային «համարժեքով» հեռուստաբանավեճերն ընթանան, առաջինները` առաջինների հետ, վերջինները` վերջինների. Նիկոլը երրորդն է «Ելքում», ինքը` վեցերորդը ՀՀԿ-ում:
Մեր տեղեկություններով` առաջիկա կիրակի օրը «Ազատություն» ՌԿ-ի ուղիղ եթերում` Հրայր Թամրազյանի մոտ, կբանավիճեն «Ելքի» ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնող Էդմոն Մարուքյանն ու ՀՀԿ-ի վեցերորդ համարի տակ «հանդես եկող» Արմեն Աշոտյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1373 դիտում
21:28 07-06-2021
«Հայաստանն ընտրում է».վաղը մեկնարկում են Հանրայինի հեռուստաբանավեճերը
11090 դիտում
15:28 10-03-2022
Ռուսաստան իմ այցը պետք է բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ ընթանա. Փաշինյան
Այս բաժնից
1201 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»
2524 դիտում
08:00 20-11-2024
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»