11090 դիտում
15:28 10-03-2022
Ռուսաստան իմ այցը պետք է բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ ընթանա. Փաշինյան
Ապրիլին նախատեսված է իմ այցը Ռուսաստսանի Դաշնություն. Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք. Պետք է ամեն ինչ անել, որ այդ այցը բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ ընթանա: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Ֆրանսիա կատարած իր այցելությանը, նա նշեց. «Գիշերը մենք վերադարձել ենք պատվիրակությամբ Ֆրանսիայի մայրաքաղաքից, որտեղ մասնակցել ենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ կազմակերպված հայ-ֆրանսիական ֆորումին՝ նվիրված մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Կարծում եմ՝ մենք հիմա մենք պետք է այդ համաժողովն օգտագործելով, նոր լիցք հաղորդենք Ֆրանսիայի եւ Հայաստանի տնտեսական եւ ոչ միայն տնտեսական համագործակցությանը, որովհետեւ մեր պատվիրակության կազմում էին նաեւ առողջապահության նախարարը, ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները եւ նաեւ ՏԿԵ նախարարը, ԱԳ նախարարը: Նկատի ունեմ, մենք բազմաշերտ օրակարգ ենք ունեցել: Պետք է կենտրոնանանք այդ օրակարգի իրականացման վրա, նաեւ տնտեսական կապերն աշխուժացնելու ուղղությամբ աշխատենք»:
Վարչապետը կարեւորեց նաեւ Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր. «Ես հնարավորություն ունեցա նաեւ հանդիպում ունենալ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որտեղ այլոց շարքում քննարկվեցին նաեւ ԵՄ-Հայաստան համագործկցության հարցերը եւ մենք քննարկեցինք, թե ինչպես առավել արդյունավետ շարունակենք մեր համատեղ ծրագրերի իրականացումը: Ընդհանուր առմամբ, այցը հաջող էր»,-ընդգծեց նա:

Նմանատիպ նյութեր
3601 դիտում
14:35 26-10-2020
Նման բովանդակությամբ նամակների ոչ մի դեպքում պետք չէ հավատալ ու տվյալներ փոխանցել
2931 դիտում
10:47 21-03-2017
Հեռուստաբանավեճերը չեն ընթանա ցուցակային «համարժեքով». «Իրատես»
Այս բաժնից
808 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
784 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
652 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել