211652_close_icon

«Հայաստանն ընտրում է».վաղը մեկնարկում են Հանրայինի հեռուստաբանավեճերը

views-count1520 դիտում article-date 21:28 07-06-2021
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների շրջանակում նախաձեռնելէ «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճեր, որոնց հրավիրվելու են ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր 26 ուժերի ներկայացուցիչները:               
 
Հեռուստաբանավեճերը անցկացվելու են 2 խմբով:Հունիսի 8-ի և 11-ի հեռուստաբանավեճերին հրավիրվում են ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների ցուցակների 2-10 համարներից մեկական ներկայացուցիչներ: Խմբերի բաժանման սկզբունքը կատարվել է ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված վիճակահանության:

Հունիսի 16 և 17-ինհեռուստաբանավեճերին հրավիրվում եննախընտրական ցուցակները գլխավորող գործիչները: Խմբերն այս դեպքում բաժանվում են ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կուսակցության գրանցման ամսաթվի:

Թեկնածուները հնարավորություն են ունենալու ներկայացնելիրենց նախընտրական ծրագրերըև դիրքորոշումն առանցքային հարցերի շուրջ:

Հեռուստաբանավեճերը տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնական դահլիճում, որտեղ կառուցվել է Հանրայինի ամենամեծ հեռուստատաղավարը՝  հատուկ նախատեսված 2021թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական բանավեճերի նկարահանումներն իրականացնելու համար:

Նախագծի տեխնիկական աջակցությունն ապահովում է Ազգային  Ժողովրդավարության  Ինստիտուտը:

Նախագծի ֆինանսավորումն իրականացվում է միջազգային դոնոր գործընկերոջ կողմից:

Բանավեճերը կհեռարձակվեն հունիսի 8, 11, 16 և 17-ին՝ ժամը 22:00-ին:  Հանրայինն առանց տարբերանշանի բաց կապուղի կտրամադրի բոլոր հեռարձակողներին:
Առաջին ալիքն ակնկալում է թեկնածուների ակտիվ ներգրավվածությունը:
 
Առաջին ալիք.  Հասարակայնության հետ կապերի բաժին 
 

Նմանատիպ նյութեր