211652_close_icon

Ներքաղաքական ապակայունացում հրահրելու փորձերը դատապարտված են տապալման. ՀԿ նախագահ. «Առավոտ»

views-count1981 դիտում article-date 10:41 21-03-2017
«Առավոտ» թերթը գրում է. ««Եթե ընտրության օրն արձանագրվեն այնպիսի խախտումներ, ինչպիսիք արձանագրվել են նախկինում տեղի ունեցածների պարագայում, ապա հետընտրական զարգացումներից հնարավոր չի լինի խուսափել: Վերագրյալը վերաբերում է առողջ ուժերին, բայց հետընտրական զարգացումների, այսպես կոչված լեգիտիմության հարցում այլ է մոտեցումը ՕՐՕ դաշինքի կողմից: Այս ուժն արդեն իսկ ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը և անկախ նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններից, նրանք փորձելու են հետընտրական գործընթացներ ծավալել: Բայց այս ուժերի կողմից ինչպես ժողովրդի քվեն ստանալու, այնպես էլ ներքաղաքական ապակայունացում հրահրելու փորձերը դատապարտված են տապալման, քանի որ այդ փորձերը որևէ կերպ չեն սպասարկվում ՀՀ քաղաքացիների լայն շրջանակների կողմից»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր