2861 դիտում
11:26 21-03-2017
Արցախի վարչապետը հանձնարարել է խթանել տեղական շինանյութերի արտադրությունը և կիրառումը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 20-ին հանդիպել է շինարարական խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տեղական շինանյութերի արտադրության խթանման հետ կապված մի շարք հարցեր, տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Շինարարության բնագավառի պատասխանատուներին ուղղված իր խոսքում կառավարության ղեկավարը կարևորել է կառուցապատման և բարեկարգման ծրագրերում տեղական շինանյութերի օգտագործման ծավալների ավելացման անհրաժեշտությունը: Ուստի, կառավարության ղեկավարի համոզմամբ, հարկ է վերանայել պետական քաղաքականությունն այդ ոլորտում:
«Այսօր անհրաժեշտ է զարկ տալ տեղական շինանյութերի արտադրմանը և կիրառմանը, ինչն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն: Մյուս կողմից շռայլության հնարավորություն և իրավունք չունենք, առավել ևս երբ որոշ ծրագրերի կիսատ լինելու պատճառներից մեկն անտեղի թանկացումներն են»,- նկատել է վարչապետ Հարությունյանը: Նա հատուկ հանձնարարական է տվել ոլորտի պատասխանատուներին, որպեսզի նրանք հաշվի առնեն տեղական արտադրության ապրանքանյութերի օգտագործումը՝ քաղաքաշինական նախագծերում նախապատվությունը տալով արցախյան շինանյութերին, ինչը կխթանի արտադրության ընդլայնումն ու որակական տվյալների բարելավումը:
Խորհրդակցության ընթացքում քաղաքաշինության նախարար Կ. Շահրամանյանը հանդես է եկել տեղեկատվությամբ և պարզաբանումներով քննարկվող հարցի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին և տվել պարզաբանումներ:
Նմանատիպ նյութեր
4845 դիտում
19:46 14-08-2017
Կխստացվի հսկողությունը շինանյութերի տեղափոխման սահմանված կարգի խախտումների նկատմամբ
Այս բաժնից
787 դիտում
19:45 31-12-2024
Ալիևի զարմուհուն կալանավորել են Հունաստանում թմրանյութերով երեկույթի կազմակերպման կասկածանքով
1156 դիտում
18:30 31-12-2024
Հայտնիներ ովքեր 2024-ին բալիկ ունեցան. www.elstyle.am
925 դիտում
22:45 30-12-2024
Իսրայելի բնակչին ձերբակալել են Իրանի օգտին լրտեսության կասկածանքով