2368 դիտում
18:12 20-03-2017
Հյուրախաղերով Երևանում է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մայրաքաղաքում է հյուրընկալվել «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը: Այն հանգրվանել է Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող զբոսայգում:
Անդրանիկ ներկայացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Կրկեսային բազմաժանր ներկայացումները Երևանում նախատեսվում են մինչև մայիսի վերջ` ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, աշխատանքային օրերին մեկական, իսկ հանգսյան օրերին՝ երկուական ներկայացմամբ:
Հարկ է նշել, որ Վերին Լարսի սահմանային անցակետում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով կրկեսային կենդանիները Երևանում կլինեն մի քանի օր ուշացմամբ: Բոլոր այն այցելուները, ովքեր ներկայացումները կդիտեն առանց կենդանիների մասնակցությամբ համարների, նույն տոմսերով և արդեն ամբողջական ծրագրին կարող են հետևել կիրակի օրը, մարտի 26-ին նախատեսված ներկայացումների ժամին:
Նմանատիպ նյութեր
2140 դիտում
18:15 14-02-2020
Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը միջազգային բազմաժանր ծրագրով առաջին անգամ Հայաստան է գալիս
2922 դիտում
19:24 26-12-2016
Մոսկվայի Շապիտո կրկեսը մայրաքաղաքում հանդես է եկել ամանորյա առաջին ներկայացմամբ
2605 դիտում
19:31 19-09-2015
«Իմպերիալ» շապիտո կրկես են այցելել խնամքի հատուկ կարիք ունեցող երեխաներ
Այս բաժնից
490 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
976 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը