211652_close_icon
views-count2098 դիտում article-date 18:15 14-02-2020

Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը միջազգային բազմաժանր ծրագրով առաջին անգամ Հայաստան է գալիս

Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը երևանյան հանդիսատեսին շուտով կներկայանա միջազգային բազմաժանր էքստրեմալ կրկեսային շոու ծրագրով: Կրկեսային բոլոր ժանրերն ընդգրկված են մեկ ծրագրում: Սա շապիտոյի առաջին հյուրախաղն է Հայաստանում, որի մեկնարկը կտրվի փետրվարի 29-ին,այնուհետև կարճ ժամանակով՝ յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Կրկեսը գտնվում է Երևանի Աթենքի փողոցի 10 հասցեում (Դալմայի հարևանությամբ): Ջեռուցվող ու հարմարավետ կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առջև՝ լրացնելու վերջին տարիներին հայ հանդիսատեսի կրկեսային «քաղցը»: «Սա մոսկովյան կրկեսն է, մեր արտիստները տարբեր երկրներից են՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղրղզստանից և ԱՊՀ այլ երկրներից: Միջազգային ծրագիր ենք ներկայացնելու»,-նշեց Շապիտոյի տնօրեն Սոֆյա Մինասյանը: Մոսկովյան կրկեսի հայ հիմնադիրը մինչև 2005 թվականն աշխատել է Երևանի պետական կրկեսում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա ու հիմնել իր կրկեսը՝ ներգրավելով տարբեր ազգերի բարձրակարգ արտիստների: Շապիտոյի երևանյան ներկայացումների տոմսերի արժեքը 2000-ից 8000 դրամ է, մինչև 4 տարեկան մեկ երեխային (ծնողի հետ) 1 տոմս է հասնում: Ի դեպ, կրկեսային համարներից բացի կլինեն նաև հետաքրքիր և ինքնատիպ շոուներ, անակնկալներ, փոքրիկներն էլ նվերների կարժանանան ծաղրածուի կողմից: Բացման օրը՝ փետրվարի 29-ին, նաև խաղարկություն կլինի, որի կանոններին կարող եք ծանոթանալ «Գրանդ Մանեժ» շապիտո կրկես-ի ֆեյսբուքի և ինստագրամի էջերից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր