ԱԺ քառօրյայի քվորումը չի ապահովվել. գրանցվել էր ընդամենը 34 պատգամավոր
Այսօր՝ մարտի 20-ին, ՀՀ Ազգային ժողովում քառօրյա նիստերի գումարման համար քվորում չի ապահովվել: Գրանցվել էր 34 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պետք է գրանցումը շարունակեր 3 ժամ՝ մինչև քվորում ապահովելը:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահը:
Քննարկվել էին 5-րդգումարման Ազգային ժողովի 11-րդնստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 20-23-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:
ԱԺ 11-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել էին 4 հարց, 5 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել էին 116 հարց, 28 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ 11-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 20-23-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը պետք է տեղի ունենար այսօրվա նիստում: