1535 դիտում
08:34 17-09-2015
Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այս քառօրյայի շրջանակներում ավարտեն նոր Սահմանադրության նախագծի քննարկումները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀԿ խմբակցության անդամների շրջանում երեկ իրարանցում էր, քանի որ նրանք արդեն հասկացել են, որ նոր Սահմանադրության նախագծի քննարկումները իրենց նախատեսածից երկար են տեւելու: Ուստի ՀՀԿ-ականները քննարկում էին այսօր՝ ժամը 18.00-ին, քառօրյայի ավարտից անմիջապես հետո արտահերթ նիստ հրավիրելու հարցը: Քանի որ այդպես էլ չի հաջողվի քննարկումները ավարտել, ուստի ՀՀԿ-ականները չեն բացառում, որ ուրբաթ եւ շաբաթ օրը եւս կշարունակվեն աշխատանքները. սեպտեմբերի 19-ը հայտարարված է աշխատանքային օր:
Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այս քառօրյայի շրջանակներում ավարտեն նոր Սահմանադրության նախագծի քննարկումները: Այդ դեպքում հաջորդ՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք քառօրյայում էլ փաստաթուղթը կդնեն քվեարկության: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ «Ժողովուրդ»-ին ասաց, որ արտահերթի վերաբերյալ որոշումն իրենք դեռ չեն կայացրել»:
Նմանատիպ նյութեր
1885 դիտում
14:01 21-07-2016
Իշխանությունն ամեն ինչ անում ու անելու է՝ հասնելու իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
1828 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2011 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»