11573 դիտում
23:30 19-03-2017
Ձեռնարկվեց «Լուսաբացի Ոդիսականը» ռազմական գործողությունը․ Պատմության այս օրը
1474 թ. - Վենետիկում ընդունվում է օրենք հայտնագործությունների պահպանման մասին, ինչը փաստորեն աշխարհում առաջին օրենքն էր հեղինակային իրավունքի մասին:
1813 թ. - ծնվել է Դավիթ Լիվինգստոնը, շոտլանդացի ճանապարհորդ, Աֆրիկայի ամենանշանավոր հետազոտողներից մեկը (մահ. 1873 թ.):
1859 թ. - Փարիզում կայացավ ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի պրեմիերան:
1913 թ. - ծնվել է Մառի Աթմաճյանը, սփյուռքահայ բանաստեղծուհի, բանաստեղծ Սեմայի քույրը, Ֆրանսահայ գրողների միության նախագահ (մահ. 1999 թ.):
1928 թ. - ծնվել է Վարդուհի Վարդերեսյանը, հայ ճանաչված դերասանուհի (մահ. 2015 թ.):
1953 թ. - առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվեց Օսկարի մրցանակաբաշխությունը:
1955 թ. - ծնվել է Բրյուս Ուիլիսը, ամերիկացի հանրաճանաչ դերասան:
1958 թ. - Ստրասբուրգում բացվեց Եվրախորհրդարանի առաջին նիստը:
1979 թ. - ծնվել է Դիեգո Ֆորլանը, ուրուգվայցի նշանավոր ֆուտբոլիստ, 2010 Աշխարհի գավաթի լավագույն ֆուտբոլիստ։
2011 թ. - ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների կողմից ձեռնարկված «Լուսաբացի Ոդիսականը» ռազմական գործողությունը, որն ուղղված էր միջամտելու 2011 թ. Լիբիայի քաղաքացիական պատերազմին:
Նմանատիպ նյութեր
5952 դիտում
23:05 19-02-2017
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Դարդանելյան գործողությունը․ Պատմության այս օրը
2925 դիտում
11:44 26-12-2020
Ամենամութ գիշերում անգամ նոր լուսաբացի հույս կա․ Եղիսաբեթ 2-րդը հանդես է եկել Սուրբծննդյան ուղերձով
Այս բաժնից
580 դիտում
20:30 27-04-2024
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր