Ընդհանուր ժողով ԵԿՄ Շենգավիթի Տ/Բ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԵԿՄ կանոնադրությանը համապատասխան համագումարին հաջորդող շրջանում տարածքային բաժանմունքներում անցկացվում են հաշվետու-ընտրական ժողովներ, որոնց ժամանակ ընտրվում են տարածքային բաժանմունքների նախագահներ։
Քանի որ այս ժամանակահատվածը համընկել է ԱԺ ընտրության քարոզարշավի շրջանին, ընդհանուր ժողովներին մասնակցում են նաեւ ԵԿՄ առաջադրած եւ ԵԿՄ կողմից պաշտպանվող թեկնածուները։
Շենգավիթի Տ/Բ նախագահի պաշտոնում ընտրվեց Գառնիկ Հովսեփյանը։