211652_close_icon
views-count2845 դիտում article-date 17:38 18-03-2017

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին առկա է մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Վարդենյանց լեռնանցքը: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը: Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին առկա է մառախուղ: Գեղարքունիքի մարզում (բացի Գավառ քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան, Սիսիան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան քաղաքներում տեղում է թույլ ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 70 բեռնատար ավտոմեքենա: Առկա է ձնահյուսի վտանգ:

Նմանատիպ նյութեր