Փարիզի «Օրլի» օդանավակայանից մարդկանց տարհանել են. իրավապահները հատուկ գործողություն են իրականացնում
Ֆրանիսայի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում մայրաքաղաք Փարիզի «Օրլի» միջազգային օդանավակայանում, հաղորդել է BFM TV-ն։
Անհայտ անձը ժամեր առաջ նշված օդանավակայանում հարձակվել է ոստիկաններից մեկի վրա և փորձել խլել նրանից հրազենը։ Վրա հասած ոստիկանների կողմից արձակված հրազենային կրակոցից հարձակվողը տեղում մահացել է։
Մարդկանց տարհանել են օդանավակայանից, և այս պահին ժամանած սակրավորները որոնողական աշխատանքներ են տանում՝ պազրելու համար, տղամարդը մահապարտի գոտի կամ այլ պայթուցիկ սարքեր ունեցել է, թե ոչ։