211652_close_icon

Իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում

views-count1393 դիտում article-date 09:18 25-06-2025
Իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։ Այս մասին հայտնում է Սրբազան պայքար շարժման թելեգրամյան ալիքը։
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ իրավապահները շարունակում են հետապնդել Սրբազան Պայքարի կողմնակիցներ։

Այսօր վաղ առավոտյան նրանք խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։

Իրավապահները գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում»։

Նմանատիպ նյութեր