28660 դիտում
10:30 18-03-2017
Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը Mercedes-ով 200 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Գառնիկ Բոստանջյանը իր վարած Mercedes մակնիշի 31 DG 001 համարանիշի ավտոմեքենայով Ալագյազ-Ծովահովիտ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Բոստանջյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ, 22-ամյա Խաչատուր Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+