4860 դիտում
21:21 17-03-2017
Ներկայացվել է Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ներկայացվել են «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագծի» շրջանակում առաջին փուլով իրականացված
աշխատանքները: Հանդիպմանը ներակա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, նաև նախագծի հեղինակային խմբի անդամները:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում իրականացվելիք ծրագիրը նախատեսում է ինը առանձին բաղադրիչ: Նախագծի հեղինակային խմբում ընդգրկված են հնագետներ, պատմաբաններ, ճարտարապետներ, երկրաբաններ, որմնանկարների վերականգնման հայաստանյան լավագույն մասնագետներ:
Նախագծային խմբի ճարտարապետ-վերականգնողները մանրամասն ներկայացրել են հնավայրի ցանկապատման և անցակետերի կառուցման, պորտիկի վերականգնման աշխատանքային նախագծերը, Խալդի Աստծո տաճարի ու պալատի վերականգնման և ամրակայման, կարասային սրահի մասնակի վերականգնման, ուրարտական խոհանոցի և ենթակառուցվածքների ստեղծման, ամֆիթատրոնի և սպասարկման սրահի կառուցման էսքիզային նախագծերը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ծանոթանալով իրականացված աշխատանքներին և կարևորելով ծրագրի իրականացումը, էսքիզային նախագծերի վերաբերյալ ներկայացրել է իր առաջարկություններն ու դիտարկումները:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն էլ, անդրադառնալով նախագծային աշխատանքների ընթացքին, նշել է, որ «Էրեբունի» միջնաբերդի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս
տարի:
Նմանատիպ նյութեր
4853 դիտում
20:25 20-04-2017
Քննարկվել է Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը
2669 դիտում
16:43 17-03-2017
«Էրեբունի» միջնաբերդի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի. Գագիկ Գյուրջյան
Այս բաժնից
976 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին
1084 դիտում
22:33 31-01-2025
ՊԵԿ նախագահը իրանական պատվիրակության հետ քննարկել է հայ-իրանական սահմանի մաքսային ընթացակարգերը
1717 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am