2630 դիտում
16:43 17-03-2017
«Էրեբունի» միջնաբերդի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի. Գագիկ Գյուրջյան
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ներկայացվել են «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագծի» շրջանակում առաջին փուլով իրականացված աշխատանքները:
Հանդիպմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, նաև նախագծի հեղինակային խմբի անդամները:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում իրականացվելիք ծրագիրը նախատեսում է ինը առանձին բաղադրիչ: Նախագծի հեղինակային խմբում ընդգրկված են հնագետներ, պատմաբաններ, ճարտարապետներ, երկրաբաններ, որմնանկարների վերականգնման հայաստանյան լավագույն մասնագետներ:
Նախագծային խմբի ճարտարապետ-վերականգնողները մանրամասն ներկայացրել են հնավայրի ցանկապատման և անցակետերի կառուցման, պորտիկի վերականգնման աշխատանքային նախագծերը, Խալդի Աստծո տաճարի ու պալատի վերականգնման և ամրակայման, կարասային սրահի մասնակի վերականգնման, ուրարտական խոհանոցի և ենթակառուցվածքների ստեղծման, ամֆիթատրոնի և սպասարկման սրահի կառուցման էսքիզային նախագծերը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ծանոթանալով իրականացված աշխատանքներին և կարևորելով ծրագրի իրականացումը, էսքիզային նախագծերի վերաբերյալ ներկայացրել է իր առաջարկություններն ու դիտարկումները:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն էլ, անդրադառնալով նախագծային աշխատանքների ընթացքին, նշել է, որ «Էրեբունի» միջնաբերդի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի:
Նմանատիպ նյութեր
4815 դիտում
21:21 17-03-2017
Ներկայացվել է Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը
4820 դիտում
20:25 20-04-2017
Քննարկվել է Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը
1582 դիտում
19:32 23-02-2016
Նուբարաշենում եվրոպական չափանիշների աղբավայրի կառուցման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի
Այս բաժնից
922 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ