2808 դիտում
21:48 13-04-2018
Տեղի է ունեցել Էրեբունի հնավայրի վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական աջակցության ծրագրի հետ կապված տեսախորհրդակցություն-քննարկում
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Էրեբունի հնավայրի պահպանման ու վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրի հետ կապված տեսախորհրդակցություն-քննարկում:
Սույն խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը տեսակապով հաղորդակցվել են Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Արիաննա Արդեսիի և «Հողաշեն կառույցների ոլորտում մասնագիտացող միջազգային կենտրոն» ասոցիացիայի (CRAterre) ներկայացուցիչ Բակոնիրինա Ռակոտոմամոնջիի հետ:
Տեսախորհրդակցության ժամանակ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի և վերոնշյալ ասոցիացիաների միջև ստորագրված «Աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության» համաձայնագրի աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր:
Հարկ է նշել, որ Երևանը 1998 թվականից ի վեր անդամակցում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիային և դրա շրջանակում իրականացվել ու իրականացվում են համագործակցության բազմաթիվ ծրագրեր:
Դրանցից մեկն էլ այս տարվա մարտին Էրեբունի հնավայրի պահպանման, պատմամշակութային արժևորման, զբոսաշրջության խթանման և զբոսաշրջային ծառայությունների ընդլայնման նպատակով Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի և «Հողաշեն կառույցների ոլորտում մասնագիտացող միջազգային կենտրոն» ասոցիացիայի (CRAterre) միջև ստորագրված «Էրեբունի հնավայրի պահպանման և վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության» համաձայնագիրն էր:
Ըստ այդմ, նախատեսվել է Էրեբունի հնավայրում իրականացնել հում աղյուսի արտադրման տեխնոլոգիայի ներդրում և այն օգտագործել միջնաբերդի վերականգնման ժամանակ, բացի այդ, նաև խթանել հնավայրի զբոսաշրջային գրավչությունն ու զարգացնել զբոսաշրջությունը:
Նմանատիպ նյութեր
4821 դիտում
21:21 17-03-2017
Ներկայացվել է Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը
4826 դիտում
20:25 20-04-2017
Քննարկվել է Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը
Այս բաժնից
913 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1348 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
802 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch