1900 դիտում
19:52 30-10-2015
Ստորագրվել է համագործակցության մասին եռակողմ հուշագիր
Հոկտեմբերի 30-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ համայնքի Մայրավանք եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գործընթացում համագործակցության մասին եռակողմ հուշագիր: Հուշագիրը ստորագրող կողմերն էին ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ համայնքը և բարերար Ֆրունզիկ Գրիգորյանը:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանը և բարերար Ֆրունզիկ Գրիգորյանը:
Միջնադարյան հայկական ճարտարապետության Մայրավանք հուշարձանը (հանրապետական նշանակության, պետական ցուցիչ՝ 6.60.9) գտնվում է Սոլակ գյուղի դիմաց, բարձրադիր վայրում: Հուշարձանը VII դ. հիմնադրել է Հովհան Մայրավանեցին: Մայրավանքի Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է XI–XII դդ. սրբատաշ բազալտով: Այն ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, խորանի երկու կողմերում` ուղղանկյուն հատակագծերով երկհարկ ավանդատներ: Եկեղեցու ներսում` արևմտյան պատին կա 1224 թ. արձանագրություն: Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև զույգ խորշերով: Միակ արևմտյան մուտքն ունի կիսասյուներով զարդարված կրկնակի կամարակապ շքամուտք:
Կողմերը, արժևորելով պատմամշակութային ժառանգությունը և այն հետագա սերունդներին փոխանցելու կարևորությունը, անհրաժեշտ են համարում միավորել իրենց հնարավորություններն ու միջոցները` համատեղ իրականացնելու ՀՀ Սոլակ համայնքի Մայրավանք եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները, մասնավորապես ՀՀ մշակույթի նախարարությունը կտրամադրի հուշարձանի ամրակայման և վերականգնման համաձայնեցված և հաստատված նախագիծը, 2016-2018 թթ. միջնաժամկետ ծրագրով սահմանված կարգով կտրամադրի ֆինանսական միջոցներ, ինչպես նաև աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական, գիտական և գործնական աջակցություն:
ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարը կիրականացնի դեպի հուշարձան տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքները և իր իրավասությունների սահմաններում կցուցաբերի աջակցություն այլ ընթացիկ հարցերում: Բարերար Ֆրունզիկ Գրիգորյանն իր միջոցներով կիրականացնի հուշարձանի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները՝ դրանք հասցնելով ավարտին:
Նմանատիպ նյութեր
3455 դիտում
16:36 23-10-2017
«Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրագործման նպատակով ստորագրվել է եռակողմ համագործակցության հուշագիր
1168 դիտում
16:29 16-03-2023
ՀՀ ժողովրդագրության ոլորտում համագործակցության վերաբերյալ Եռակողմ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Այս բաժնից
652 դիտում
10:39 20-01-2025
Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների
541 դիտում
09:35 20-01-2025
Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը
910 դիտում
09:12 20-01-2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է