211652_close_icon
views-count1817 դիտում article-date 17:44 11-11-2016

Համագործակցության շրջանակները ընդլայնվում են. ստորագրվել է համագործակցության հուշագիր Երևանի և Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանների միջև

ՀՀ մայրաքաղաք Երևանի և ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի միջև հաստատված համագործակցության շրջանակներում Երևանի Կենտրոն վարչական շրջանի պարվիրակությունը եռօրյա այցով գտնվում էր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա էր մեկնել Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վլադիմիր Գովերդովսկու հրավերով։ Մոսկվա և Երևան քաղաքների Կենտրոն վարչական շրջանների միջև համագործակցության հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 9-ին՝ վարչական շրջանների ղեկավարների և պատվիրակների մասնակցությամբ։ Հուշագրով հաստատվել են երկու քաղաքների վարչական շրջանների միջև գործընկերային հարաբերություններ ստեղծելու, համագործակցությունը զարգացնելու, երկկողմ կապերը ամրապնդելու և ընդլայնելու հիմքերը, ինչպես նաև նախանշվել են համագործակցության հիմնական ուղղությունների՝ կրթության, մշակույթի, կոմունալ տնտեսության, բարեկարգման ոլորտներում նախատեսվող ծրագրերի և միջոցառումների կազմակերպման հեռանկարները: Վարչական շրջանների միջև բազմակողմ համագործակցության նպատակով վավերացված հուշագրով կկազմակերպվեն կրթական, մշակութային և սպորտային միջոցառումներ և տարատեսակ ծրագրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր