Ծառուկյան դաշինքը» դադարեցնում է քարոզարշավը
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.
«Սրտի ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի անժամանակ մահվան մասին: Սա, իսկապես, մեծ ողբերգություն էր բոլորի համար, անկախ նրանից, մարդիկ անձամբ ճանաչում էին Արթուրին, թե ոչ:
Ի նշան հարգանքի, իմ հանձնարարությամբ այսօր օրվա երկրորդ կեսին և վաղը ամբողջ օրը «Ծառուկյան դաշինքը» դադարեցնում է քարոզարշավը:
Մենք խորապես սգում ենք Արթուրի մահը: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին»: