211652_close_icon
views-count4582 դիտում article-date 20:15 28-12-2017

«Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու չի առաջադրի․ Գագիկ Ծառուկյան. «Ազատություն»

«Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու չի առաջադրի։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին Գյումրիում [url=https://www.azatutyun.am/a/28943707.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Ծառուկյան» դաշինքը երբեք ու երբեք չի պարտվելու: Եթե մեր քանակը այսօր քիչ է, ինչի՞ հիման վրա մենք պետք է դնենք, ուզում եմ մի հատ հասկանամ: Եթե մերը 31 պատգամավոր է՝ հարկավոր է 75-ը, ինչի՞ համար պետք է դնենք: Մենք մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնելու», - հայտարարեց դաշինքի առաջնորդը: Փոփոխված Սահմանադրությամբ՝ հաջորդ տարվա ապրիլից երկրի առաջին պաշտոնյան ոչ թե նախագահն է լինելու, այլ՝ վարչապետը: Նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ 7 տարի ժամկետով: Նախագահ կդառնա այն թեկնածուն, որին կհաջողվի ստանալ պատգամավորների ընդհանուր թվի երեք քառորդի, այսինքն՝ 105-ից առնվազն 79-ի ձայները։ Հիշեցնենք, 9-հոգանոց «Ելք» ընդդիմադիր խմբակցությունը որոշել է նախագահի թեկնածու առաջադրել պատգամավոր Արտակ Զեյնալյանին և գրավոր դիմել է 31 մանդատ ունեցող «Ծառուկյան» խմբակցությանը՝ առաջարկելով Զեյնալյանի թեկնածության առաջադրման հարցով խորհրդակցություններ անցկացնել: Նախագահի թեկնածու առաջադրելու համար նույնպես շեմ է սահմանված՝ նրան պետք է առաջադրեն առնվազն 27 պատգամավորներ: Հարցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք սատարել «Ելք»-ի թեկնածուին, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարն արձագանքեց․ - «Դեռ ինձ այդ թուղթը չի հասել: Անցնենք առաջ, ուրիշ»: Գագիկ Ծառուկյանին այսօր առավոտից Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու մոտ հարյուրավոր գյումրեցիներ էին սպասում: Ամեն մեկն ուզում էր անձամբ տեսնել Ծառուկյանին ու իր խնդրանքն ու նամակը հանձնել: Ծառուկյանը հայտարարեց՝ Գյումրիին 100 միլիոն դրամ է հատկացնում, որպեսզի սոցիալապես անապահովներն էլ կարողանան Ամանորը նշել: «Ցանկացած պետության հարստություն սովորական ժողովուրդն է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ էդ մարդիկ այսօր մեր հարստությունն են, մեր ուժն են, որ նրանք էլ պետք է կարողանան հույսով հավատով ապրել, իրենց բալիկի առաջ պարզ ճակատով լինեն, գոնե էդ ուրախ տոնը կարողանան լիարժեք ընտանիքով նշել, որ, այո, միս էլ լինի, կարագ էլ լինի, գոնե այդ Նոր տարվա օրը, բայց՝ հույսով հավատով, որ դա լավ է լինելու», - ասաց նա՝ շարունակելով․ - «Ես դրա համար այսօր 100 միլիոն տրամադրել եմ իմ գործընկերներին, որից 50 միլիոնը՝ դոմիկներում բնակվողներին, և 50 միլիոնն էլ տրամադրում եմ Գյումրի քաղաքում ծանր ապահովված ընտանիքներին: Կապ չունի դա քաղաքական պատկանելության [հետ], մեր համար կարևորը մարդն է, հարստությունը մարդն է, մենք պետք է կարողանանք գնահատել մեր ժողովրդին»: Մանրամասներն՝ [url=https://www.azatutyun.am/a/28943707.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր