211652_close_icon
views-count8217 դիտում article-date 15:11 20-09-2016

Բալասանյան դաշինքը դադարեցնում է քարոզարշավը

«Բալասանյան դաշինքի» նախընտրական շտաբից տեղեկացնում են, որ Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով Բալասանյան դաշինքը դադարեցնում է քարոզարշավը: «Բալասանյան դաշինքի» նախընտրական շտաբը հայտնում է իր խոր ցավակցություը և զորակցությունը Գրիգորյանների ընտանիքին: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/20/96051/]հայտնել [/url]էր, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրիի բժշկական կենտրոն էր հրազենային վնասվածքով տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Արշակ Գրիգորյանը։ Վերջինս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Գրիգորյանի կրտսեր որդին է։ Նա բժշկական կենտրոն էր տեղափոխվել արդեն մահացած վիճակում։ Բժշկական կենտրոն էին ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Գյումրիի, Մուշի, Կումայրիի բաժինների օպերատիվ խմբերն ու Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վ. Գրիգորյանի մահացած տղային՝ Արշակին, ով բնակվում էր Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան 1-ին թաղամասի 44Ա տանը, գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով մահացած վիճակում հիվանդանոց էին տեղափոխել Գյումրիում հայտնի «Պալիգոններ» թաղամասից։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր