211652_close_icon
views-count5055 դիտում article-date 23:12 16-03-2017

Փրկարարները բացել են փակ դռները

Մարտի 16-ին, ժամը 20:09-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվելու հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մարտի 16-ին, ժամը 18:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 1/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մարտի 16-ին, ժամը 15:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 73 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մարտի 16-ին, ժամը 15:29-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 101 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորցնելու հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր